Ռուս-հայկական դաշնակցությունը փորձության է ենթարկվում. Լավրով


Ռուս-հայկական դաշնակցությունը փորձության է ենթարկվում. Լավրով

  • 16-12-2023 11:37:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային կապերի ամրությունը քննություն է անցնում, քանի որ Արևմուտքը փորձում է խաթարել երկու պետությունների հարաբերությունները, ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձում:
 
Այդ ուղերձով նա դեկտեմբերի 15- ին դիմել է «Հանրային դիվանագիտության դերն ու տեղը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում» նշանաբանով Մոսկվայում տեղի ունեցած համաժողովում:
 
Ուղերձը միջոցառման մասնակիցների համար նախարարի անունից ընթերցել է նրա տեղակալ Միխայիլ Գալուզինը:
 
«Այսօր Մոսկվայի և Երևանի դաշնակցային կապերը փորձության են ենթարկվում, Արևմուտքը ցանկանում է սեպ խրել մեր եղբայրական ժողովուրդների հարաբերությունների մեջ», - ասել է Լավրովը։
 
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ «քննարկումների արդյունքում կմշակվեն կոնկրետ առաջարկություններ, և կհաստատվեն փոխադարձ օգտակար շփումներ»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը