Մեդվեդև. «Եդինայա Ռոսիա»-ն ամեն ինչ կանի, որպեսզի Պուտինը հաղթի նախագահական ընտրություններում


Մեդվեդև. «Եդինայա Ռոսիա»-ն ամեն ինչ կանի, որպեսզի Պուտինը հաղթի նախագահական ընտրություններում

  • 18-12-2023 13:36:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն ամեն ինչ կանի, որպեսզի երկրի ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինը 2024 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններում «անվերապահ հաղթանակ» տանի, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ կուսակցության 21-րդ համագումարում։
 
«2024 թվականի մարտին մեր կուսակցությունը կանի ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը կրկին անվերապահ հաղթանակ տանի։ Վստահ եմ, որ նախընտրական քարոզարշավում նրան սատարելու որոշումը միաձայն կհաստատեն կուսակցության բոլոր անդամները»,- նշել է Մեդվեդևը՝ շարունակելով․ - «Այսօր մենք փոքր կասկած անգամ չունենք, թե ով պետք է ղեկավարի Ռուսաստանն այս շատ դժվարին ժամանակաշրջանում, ով է կանգնած պատմական ճշմարտության, արդարության հետևում և ով է վայելում մեծամասնության աջակցությունը»։
 
Մեդվեդևը միևնույն ժամանակ հայտարարել է՝ «Պուտինի հաղթանակը պետք է լինի միանգամայն օրինական և անվիճելի»։
 
«Սա «Եդինայա Ռոսիա» կուսակցության յուրաքանչյուր անդամի գործն է»,- ընդգծել է կուսակցության նախագահը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը