Երևանի քաղաքապետարանն իր ռեսուրսներով պատրաստ է իրականացնել ձյան մաքրման աշխատանքները


Երևանի քաղաքապետարանն իր ռեսուրսներով պատրաստ է իրականացնել ձյան մաքրման աշխատանքները

  • 18-12-2023 14:55:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի քաղաքապետարանն իր ռեսուրսներով պատրաստ է իրականացնել ձյան մաքրման աշխատանքները: Դրանք կկազմակերպվեն 162 միավոր մասնագիտացված մեքենա-սարքավորումներով: Զուգահեռաբար համալրվում են աղի և ավազի պաշարները: Բացի այդ, համայնքն այս տարի ձեռք է բերել մայթ մաքրող թվով 50 հատուկ տեխնիկա, որն արդեն տեղաբաշխվել է վարչական շրջաններում: Տեխնիկական ռեսուրսներից զատ, շուրջ 800 աշխատակիցներ կներգրավվեն մայթերի, թեքահարթակների, ստորգետնյա և վերգետնյա անցումների, աստիճանավանդակների, այգիների և պուրակների մուտքերի ձնամաքրման աշխատանքներին:
 
Միևնույն ժամանակ, տեղեկացնում եմ, որ Երևանի ավագանու՝ հարակից տարածքների պարտադիր բարեկարգման հաստատված նորմերի համաձայն, տնտեսվարող սուբյեկտները ձմռան ամսիներին ևս պարտավոր են մաքրել իրենց առևտրային գործունեության հարակից տարածքը: Ավագանու որոշման պահանջները խախտողները կենթարկվեն
վարչական պատասխանատվության:
 
 
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play