Անզգույշ գործողությունները կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների. «Սինեմարտ»-ի հայտարարությունը


Անզգույշ գործողությունները կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների. «Սինեմարտ»-ի հայտարարությունը

  • 19-12-2023 14:26:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Այսօր 19։30֊ին վառվելու են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը։
 
Զարդարմամբ զբաղված «Սինեմարտ» ՍՊԸ-ն այսօրվա վերաբերյալ հայտարարություն է տարածել, որն ուղղված է ծնողներին։
 
«Սիրելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր։
 
Քանի որ այսօր երեկոյան վառվելու են Գլխավոր տոնածառի լույսերն ու գործարկվելու է մայրաքաղաքի տոնական լուսավորությունը, խնդրում ենք, հորդորում և պահանջում ենք թույլ չտալ երեխաներին դիպչել էլեկտրահաղորդակցության լարերին։ Արգելեք երեխաներին նաև «հեծնել» ամանորյա դեկորները, քանի որ դրանք աշխատում են 220V լարման պայմաններում, ինչը նշանակում է, որ անզգույշ գործողությունները կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։ 
 
Մաղթում ենք ձեզ ուրախ և անմոռանալի տոնական տրամադրություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը