Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը


Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը

  • 19-12-2023 15:13:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովը։
 
Հայաստանը չի մասնակցում։
 
Կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ 2024 թվականի ընթացքում պլանավորված են 7 համատեղ զորավարժություններ, որոնք անցկացվելու են Ռուսաստանում, Ղազախստանում, Տաջիկստանում և Ղրղըզստանում։
 
Նա իր ելույթում նաև ասել է, որ ձևավորված քաղաքական իրողությունները հրատապ պահանջում են կազմակերպության գործունեության և զարգացման բոլոր ոլորտները կարգավորող իրավական դաշտի կատարելագործում։
 
Ղրղըզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Շաքիևը ասել է, որ Ղրղըզստանը հետաքրքրված է ՀԱՊԿ-ի հեղինակության հետագա ամրապնդմամբ և անդամ երկրների միջև ավելի սերտ համագործակցությամբ։
 
Նախօրեին պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ընդունել էր Մոսկվա ժամանած պատվիրակությունների ղեկավարներին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը