Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է մեկշաբաթյա զինադադար՝ ավելի քան 30 պատանդի ազատ արձակման դիմաց. Jerusalem Post


Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է մեկշաբաթյա զինադադար՝ ավելի քան 30 պատանդի ազատ արձակման դիմաց. Jerusalem Post

  • 20-12-2023 13:39:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Իսրայելական կողմը պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ շարժմանն առաջարկել է զինադադարի համաձայնագրի նոր տարբերակ՝ մեկշաբաթյա զինադադար՝ Գազայի հատվածում պահվող ավելի քան 30 պատանդի ազատ արձակման դիմաց։ Այդ մասին հայտնել է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:
 
Ըստ պարբերականի՝ իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Դավիթ Բառնեան ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսի և Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ երկուշաբթի Վարշավայում կայացած բանակցությունների շրջանակում ներկայացրել է  խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելու՝ Իսրայելի նախաձեռնությունը։
 
Բառնեան առաջարկել է անկլավից ազատել գրեթե 40 մարդու, այդ թվում՝ կանանց, 60 տարեկանից բարձր տղամարդկանց և պատանդների, որոնք շտապ բժշկական օգնության կարիք ունեն: Նրանց ազատ արձակման դիմաց Իսրայելը պատրաստ է առնվազն մեկ շաբաթով դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում, ինչպես նաև ազատ արձակել մի քանի պաղեստինցի բանտարկյալի:
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը