Պաշտոնական Երևանը հաստատում է՝ ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները


Պաշտոնական Երևանը հաստատում է՝ ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները

  • 25-12-2023 15:42:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Պաշտոնական Երևանը հաստատում է՝ ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները, «Ազատության»-ը տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։
 
Այն, որ Ադբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկությունների նոր փաթեթը, դեռ երեկ պետական AzTV-ին տված հարցազրույցում տեղեկացրել էր Ադրբեջանի արտգործնախարարը՝ առանց փակագծեր բացելու դրանց բովանդակության վերաբերյալ։
 
Ջեյհուն Բայրամովը միայն շեշտել է, թե խաղաղության պայմանագիրը չի նշանակում բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում։
 
 
 
Ռուզաննա Ստեփանյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը