Իրանը պատասխան կտա Իսրայելին Սիրիայում իր խորհրդականի սպանության համար. ԱԳՆ


Իրանը պատասխան կտա Իսրայելին Սիրիայում իր խորհրդականի սպանության համար. ԱԳՆ

  • 26-12-2023 13:00:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է ԻՀՊԿ խորհրդականը։
 
Իրանը ահաբեկչություն է որակում Իսրայելի գործողությունները, որոնց հետևանքով Սիրիայում զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ` իրանական զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) խորհրդական Սեյեդ Ռազի Մուսավին: Տեղեկությունը հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
 
Քանանին Իսրայելի գործողություններն անվանել է «երկչոտ» և նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում ճիշտ պահին և ճիշտ վայրում անհրաժեշտ պատասխան միջոցներ ձեռնարկի այդ գործողության դեմ:
 
Իրանի պետական Tasnim գործակալությունը երեկ հայտնել էր, որ ԻՀՊԿ խորհրդականը զոհվել է սիրիական Դամասկոսի մերձակայքում Իսրայելի հրթիռային հարձակման հետևանքով: Դամասկոսում Իրանի դեսպան Հուսեյն Աքբարը պարզաբանել է, որ Իսրայելը երեք հրթիռով հարվածել է այն տանը, որտեղ ապրում էր խորհրդականը: ԻՀՊԿ-ն հաստատել է Մուսավիի մահը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը