Նեթանյահուն նշել է Գազայի հատվածում խաղաղության երեք պայման


Նեթանյահուն նշել է Գազայի հատվածում խաղաղության երեք պայման

  • 26-12-2023 13:06:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Բենիամին Նեթանյահուն երեք պայման է նշել Գազայի հատվածում հակամարտության ավարտի համար. ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը, Գազայի ապառազմականացումն ու պաղեստինյան հասարակության ապաարմատականացումը: Այդ մասին Իսրայելի վարչապետը գրել է The Wall Street Journal թերթում հրապարակած իր հոդվածում։
 
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և շատ այլ երկրներ աջակցում են պաղեստինյան արմատական շարժումը ոչնչացնելու Իսրայելի մտադրությանը: «Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է վերացնել նրա ռազմական ներուժը և վերջ դնել Գազայի հատվածի նկատմամբ նրա քաղաքական գերիշխանությանը»,- նշել է վարչապետը:
 
Նեթանյահուն առաջարկել է Գազայի ապառազմականացման համար ստեղծել ժամանակավոր անվտանգության գոտի պաղեստինյան անկլավի պարագծի երկայնքով և տեսչական մեխանիզմ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին, որը կկանխի զենքի մաքսանենգությունը Գազայի տարածք:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը