Իրանի արտգործնախարարի հետ հանդիպել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը. ի՞նչ են քննարկել


Իրանի արտգործնախարարի հետ հանդիպել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը. ի՞նչ են քննարկել

  • 28-12-2023 11:54:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Գրիգորյանն ու Աբդոլլահիանը կարևորել են ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը:
 
Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը քննարկել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Այս մասին Գրիգորյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
 
«Գոհունակությամբ ընդգծել ենք երկու բարեկամ երկրների միջև փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության կարևորությունը»,–գրել է ՀՀ ԱԽՔ–ը:
 
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ տնտեսական և անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում կարևորել են ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը:
 
Հիշեցնենք, որ Աբդոլլահիանը Հայաստան է ժամանել դեկտեմբերի 27-ին։ Նրան դիմավորել է Արարատ Միրզոյանը։ Մինչ ասուլիսը ՀՀ ԱԳՆ–ում կայացել է Հայաստանի և Իրանի արտգործնախարարների առանձնազրույցը, այնուհետև հանդիպում է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչից հետո ՀՀ–ի և Իրանի արտգործնախարարները համատեղ ասուլիս են տվել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play