Մոսկվայի հետ ժամանակի փորձությունն անցած դաշինքը Երևանը փոխարինում է Արևմուտքի լղոզված խոստումներով. Լավրով


Մոսկվայի հետ ժամանակի փորձությունն անցած դաշինքը Երևանը փոխարինում է Արևմուտքի լղոզված խոստումներով. Լավրով

  • 28-12-2023 12:55:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ՌԴ արտգործնախարարը 2023 թվականն ամփոփող հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը, անդրադարձել հայ-ռուսական հարաբերություններին: Սերգեյ Լավրովը հայտարարել է.«Պաշտոնական Երևանը, լսելով Արևմուտքին, փորձում է փոխել արտաքին քաղաքական գիծը։ Մոսկվայի հետ ժամանակի փորձությունն անցած դաշինքը Երևանը փոխարինում է նույնիսկ ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնությամբ, այլ լոկ լղոզված խոստումներով։ Ռազմավարական շրջադարձն արդարացնելու համար նրանք փորձում են Ռուսաստանին մեղադրել հանրապետության բոլոր դժբախտությունների, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար։ Մենք բազմիցս հրապարակավ խոսել ենք ռուսական կողմի մտահոգությունների մասին, հիմա իմաստ չունի կրկին թվարկել Հայաստանի իշխանությունների ոչ բարեկամական քայլերը»,- հայտարարել է Լավրովը։ 
 
Ռուս դիվանագետը հավելել է՝ այնուհանդերձ, Հայաստանը եղել և մնում է Հարավային Կովկասում Մոսկվայի ռազմավարական գործընկերը։
 
«Համոզված ենք, որ բոլոր դժվարությունները ժամանակավոր են և քաղաքական կամքի առկայության դեպքում կհաղթահարվեն: Հայ-ռուսական կապերի կայուն և համակարգված զարգացումը բխում է մեր պետությունների ու ժողովուրդների հիմնարար շահերից»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։
 
Լավրովը շեշտել է, որ Մոսկվայի և Երևանի միջև տպավորիչ տեմպերով զարգանում են առևտրատնտեսական կապերը և ոլորտային երկխոսությունը։ 
 
«Դա մեր հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի տնտեսության կայունության և Հայաստանի բնակչության բարեկեցության կարևորագույն հիմքն է։ Վերջին տարիներին հանրապետության ՀՆԱ-ի արագ աճը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի հետ գործակցությամբ և Եվրասիական տնտեսական միությանը Երևանի անդամակցությամբ։ Հաջորդ տարի Հայաստանը նախագահելու է ԵԱՏՄ-ում: Հաջողություն ենք մաղթում մեր գործընկերներին»,- մանրամասնել է դիվանագետը։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play