Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը մեզ համար շատ կարևոր է ազգային անվտանգության տեսակետից․ Ամիրբեկով


Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը մեզ համար շատ կարևոր է ազգային անվտանգության տեսակետից․ Ամիրբեկով

  • 28-12-2023 15:49:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Ադրբեջանի երկու հատվածների՝ հիմնական տարածքի մասի կապը Նախիջանի հետ մեզ համար շատ կարևոր է ազգային անվտանգության և միջին միջանցքի այլընտրանքային երթուղի ապահովելու տեսակետից», - բրիտանական The Guadian-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
 
«Մենք այլևս չենք կարող ժամանակ կորցնել։ Երեք տարի է անցել, բայց Հայաստանը դեռ չի սկսել 42-կիլոմետրանոց ճանապարհի տեխնիկական-տնտեսական գնահատման աշխատանքները։ Իհարկե մենք չենք կարող Հայաստանին ստիպել կատարել իր պարտավորությունը, իսկ այն կարծիքները, թե մենք տարածք ենք օկուպացնում այդ միջանցքը ուժով կամ նման մեթոդներով բացելու համար, անհեթեթություն են», - պնդել է Ամիրբեկովը:
 
«Եթե Հայաստանը չի կարողանում հասկանալ Զանգեզուրի միջանցքի ստեղծման իր օգուտը, եթե դեռ շարունակում է Ադրբեջանի կողմից իր դեմ մոտալուտ ագրեսիայի անհեթեթ նարատիվներ տարածել և մտադիր է ապագայում էլ տարածաշրջանային փակուղում մնալ, ապա Ադրբեջանը անցնում է կոնկրետ գործողությունների և սկսում, այսպես կոչված, «պլան Բ»-ի իրականացումը՝ նախապատվությունը տալով հարևան Իրանի տարածքով վերոնշյալ տրանսպորտային կապերի ստեղծմանը», - ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը։
 
Նա հավելել է, թե այլընտրանքային երթուղին կարող է Հայաստանին օգնել հասկանալու, որ նա կարող է կորցնել, եթե դեմ լինի իր տարածքով անցնող միջանցքին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play