Գուտերեշը կոչ է արել 2024-ին հաղթահարել տարաձայնություններն ու վերականգնել վստահությունը


Գուտերեշը կոչ է արել 2024-ին հաղթահարել տարաձայնություններն ու վերականգնել վստահությունը

  • 29-12-2023 12:03:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Համաշխարհային կազմակերպության ղեկավարի խոսքով՝ անցնող տարին «հսկայական տառապանքի, բռնության և կլիմայական քաոսի տարի էր»:
 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր տեսաուղերձում կոչ է արել երկրներին 2024 թվականին համախմբվել և հաղթահարել տարաձայնությունները:
 
«2024 թվականը պետք է լինի վստահության վերականգնման և հույսի վերադարձի տարի։ Մենք պետք է համախմբվենք՝ տարաձայնությունները հաղթահարելու և ընդհանուր լուծումներ գտնելու համար», - ասել է Գուտերեշը։
 
Նրա խոսքով՝ 2023 թվականը «հսկայական տառապանքի, բռնության և կլիմայական քաոսի տարի էր»։
 
«2023 թվականը դիտարկումների պատմության մեջ ամենաթեժ տարին էր։ Մարդիկ գտնվում են աղքատության և սովի աճող խնդիրների մամլիչի տակ։ Պատերազմները դառնում են ավելի ու ավելի դաժան և բազմաթիվ: Միևնույն ժամանակ, վստահությունը սպառվում է: Բայց փոխադարձ մեղադրանքներն ու զենքի սպառնալիքները ոչնչի չեն հանգեցնում», - ընդգծել է գլխավոր քարտուղարը։
 
Գուտերեշի խոսքով՝ ՄԱԿ-ը կշարունակի միավորել ամբողջ աշխարհի մարդկանց խաղաղության, կայուն զարգացման և մարդու իրավունքների համար պայքարում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play