ՌԴ-ն չի մեղադրել հայերին հակառուսական տրամադրությունների մեջ, գիտենք՝ ինչ արշավ կա ՌԴ-ի նկատմամբ. ՌԴ դեսպան


ՌԴ-ն չի մեղադրել հայերին հակառուսական տրամադրությունների մեջ, գիտենք՝ ինչ արշավ կա ՌԴ-ի նկատմամբ. ՌԴ դեսպան

  • 29-12-2023 12:31:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակը բնութագրվում է ուժեղ հուզական ֆոնով, բայց կարևոր է թացը չորից տարբերել և չտրվել այդ էմոցիաներին. Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով «Sputnik Արմենիա» ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով լիցենզիայից զրկելու և 500 հազար դրամով տուգանելու ՀՌԱՀ-ի որոշմանը։
 
Դեսպանը նշել է, որ չի կարելի առանձին անհատների հայտարարություններին ու անձնական գնահատականներին ուշադրություն դարձնել։
 
«Պետք չէ դրանց չափազանց մեծ նշանակություն տալ՝ հաշվի առնելով մեր ժողովուրդների միջև հարաբերությունները:
 
Անհրաժեշտ է հստակ առանձնացնել մարդկանց անձնական կարծիքները, որոնք ինչ-որ առումով հուզական են, երբեմն ոչ ճիշտ, անհավասարակշիռ գնահատականներ են պարունակում»,-ասել է նա:
 
Դիտարկմանը, որ խոսքը մեկ մարդու ոչ հավասարակշռված, հայհոյախառն արտահայտությունների մասին չէ, ռուսական հանրային ալիքներով ուղղակի վիրավորանք է հնչում, Հայաստանն ու հայերին անվանում են դավաճան, թշնամի և այլն՝ դեսպանն արձագանքել է. «Երբ խոսքը պետական քաղաքականության մասին է, ապա պետք է կողմնորոշվել ոչ թե փորձագետների, լրագրողների կարծիքներով, այլ այն տեսակետներով, որոնք ներկայացվում են երկրի ղեկավարության կողմից:
 
Դուք ոչ մի օրինակ չեք գտնի, որ Ռուսաստանի նախագահը, նրա մամուլի քարտուղարը թեկուզ ինչ-որ ոչ կոռեկտ, ոչ կառուցողական որակումներ թույլ տված լինեն Հայաստանի ղեկավարության նկատմամբ։ Ես կարծում եմ, որ մենք, այնուամենայնիվ, պետք է առաջնորդվենք դրանով»:
 
Հարցին, թե Հայաստանում հակառուսական տրամադրություններ կա՞ն՝ Կոպիրկինը պատասխանել է․ «Մենք այստեղ բարի, դրական հարաբերություններ ունենք բազմաթիվ մարդկանց հետ, երբեք չեմ կարծել և չեմ կարծելու, որ հայ ժողովուրդը հակառուսական տրամադրություններ ունի։ ՌԴ-ն չի մեղադրել հայերին հակառուսական տրամադրությունների մեջ։ Գիտենք՝ ինչ արշավ են անում Ռուսաստանի նկատմամբ»։
 
Ըստ նրա՝ պետք չէ անտեսել նաև երկու երկրների հարաբերություններում դրսից լրացուցիչ բարդություններ մտցնելու փորձերը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play