Կոլումբիայի նախկին նախագահը և ուրիշներ երաշխավորություն են ներկայացրել Աշոտյանի համար


Կոլումբիայի նախկին նախագահը և ուրիշներ երաշխավորություն են ներկայացրել Աշոտյանի համար

  • 08-01-2024 15:18:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Այս պահին քննարկվում է ՀՀԿ փոխնախագահի խափանման միջոցի փոփոխության հարցը:
 
Կոլումբիայի պաշտոնաթող նախագահ, Կենտրոնամետ Դեմոկրատների միջազգային միության նախագահ Անդրես Պաստրանան երաշխավորություն է ներկայացրել կալանավորված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի համար։
 
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը ներկայացրել է, թե էլ ովքեր են երաշխավորություն ներկայացրել Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար։
 
Նրանց թվում են ոչ միայն հայ, այլ նաև օտարերկրացի նախկին ու ներկա պաշտոնյաններ։
 
Օրինակ՝ ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ, Վրաստանի նախկին ԱԳՆ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահ Գեորգի Ծերեթելին։
 
Հայաստանից Աշոտյանի համար երաշխավորություն են տվել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը,ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը,Հայկ Մամիջանյանը:
 
Հիշեցնենք, որ այսօր Արմեն Աշոտյանի հերթական դատական նիստն է։ Քննարկվելու է խափանման միջոցի փոփոխության հարցը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play