Մահացել է «Իրավունք»-ի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը


Մահացել է «Իրավունք»-ի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը

  • 08-01-2024 17:36:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Այսօր՝ հունվարի 8-ին, ժամեր առաջ, հանկարծամահ է եղել «Իրավունք» թերթի երկարամյա գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը։
 
 
Գալաջյանը մահացել է սրտի կաթվածից: Նա 60 տարեկան էր:
 
Հովհաննես Գալաջյանի կենսագրությունը
 
Ծնվել է 1963թ. դեկտեմբերի 2-ին, Երևանում:
 
Կրթությունը/մասնագիտությունը
 
1986- 1991թթ.` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ, էլեկտրոնային ինժեներ
 
Աշխատանքը
 
2000թ. մինչև օրս`«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր
 
1989թ. մինչև օրս`«Իրավունք» թերթի հիմնադիր և խմբագիր
 
1995-2000թթ.`«Իրավունք» թերթի բաժնի վարիչ
 
1992-1993թթ.՝ «Հանրապետական» թերթի քաղաքական բաժնի վարիչ
 
1988-1989թթ.՝ անկախ լրագրող
 
Անդամությունը կուսակցություններում և դրանց ղեկավար մարմիններում
 
1988թ. մինչև օրս՝ «Սահմանադրական իրավունք» միության անդամ
 
Մասնակցությունը պետական ընտրովի մարմիններում
 
1999թ.՝ խորհրդարանական ընտրություններ (համամասնական ցուցակ)
 
 
Մրցանակները/ Պարգևները
 
2000թ.՝ «Winston» հիմնադրամ, «Լավագույն լրագրողական հետաքննության համար»
 
2002թ. «Վահագն» մրցանակ, «Լավագույն լրագրողական հետաքննության համար»
 
Հրապարակումները
 
«Անկախություն», «Երկիր», «Executive Intelligence Revue» (ԱՄՆ-Գերմանի)
 
Ընտանեկան կարգավիճակը
 
Ամուսնացած էր, ուներ մեկ որդի:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play