Սալոնիկում քարուքանդ է արվել թերթի խմբագրություն<br />


Սալոնիկում քարուքանդ է արվել թերթի խմբագրություն

  • 12-12-2008 16:03:00   | Հունաստան  |  Միջազգային
ԱԹԵՆՔ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սալոնիկում անարխիստների խումբը քարուքանդ է արել Հյուսիսային Հունաստանի առաջատար հրատարակության` «Մակեդոնիա» թերթի խմբագրությունը: Դիմակավորված երիտասարդների խումբը ներխուժել են թերթի խմբագրություն եւ ջարդուփշուր արել պատուհանները, հեռախոսային կենտրոնը, խմբագրական համալիրի ռադիոկայանը, ինչպես նաեւ թերթի հաշվապահությունը: Հունաստանի Մակեդոնիայի եւ Թրակիայի մարզերի օրաթերթերի խմբագիրների միությունը այսօր խոր ցավակցություն է հայտնել «Մակեդոնիա» թերթի խմբագրության վրա անարխիստների հարձակման առնչությամբ: Միությունն իր հայտարարության մեջ «իրավասու մարմիններից պահանջում է սկսել ի վերջո կատարել իրենց պարտքը եւ լրագրողներին պաշտպանել նման գործողություններից, որոնք ուղղված են հենց մամուլի ազատության դեմ»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play