Վրաերթ Սարի Թաղում․ կա երկու տուժած


Վրաերթ Սարի Թաղում․ կա երկու տուժած

  • 11-01-2024 12:02:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունվարի 11-ին, ժամը 08։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 3-րդ փողոցում ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
Պարզվել է, որ «РАФ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1977 թ.) վրաերթի է ենթարկել քաղաքացու և կողաշրջվել (վարորդն արգելափակված է): Վրաերթի ենթարկված քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
 
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը: Վարորդը ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
 
 
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play