Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են ընդունել Լուիս Բոնոյին ԱՄՆ-ի «միակողմանի քաղաքականության» պատճառով


Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են ընդունել Լուիս Բոնոյին ԱՄՆ-ի «միակողմանի քաղաքականության» պատճառով

  • 11-01-2024 13:23:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են ընդունել ԱՄՆ պետքարտուղարության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Բոնոյին: Այս մասին հայտնել է ադրբեջանական Minval գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները:
 
Նշվում է, որ Բոնոյին Ադրբեջան այցելելու մերժման հիմնական պատճառը Վաշինգտոնի «անհասկանալի և միակողմանի քաղաքականությունն է»:
 
Հիշեցնենք, որ Բոնոն օրեր առաջ այցելել էր Երևան, հանդիպումներ ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ազգայի ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play