Կառավարությունը պետական սեփականության օդանավ նվիրեց «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին․ այն կծառայի պարապմունքների համար


Կառավարությունը պետական սեփականության օդանավ նվիրեց «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին․ այն կծառայի պարապմունքների համար

  • 11-01-2024 15:27:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց պետական սեփականություն հանդիսացող «TU-134-65072» տեսակի օդանավը նվիրել «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին՝ մասնագիտական պարապմունքների անցկացման համար:
 
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ պետական սեփականություն հանդիսացող «TU-134-65072» տեսակի օդանավը պետք է տեղափոխվի «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի հարակից տարածք՝ մասնագիտական պարապմունքներ կազմակերպելու նպատակով, որի նպատակով «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից արդեն իսկ կազմակերպվել է օդանավի տեղափոխման ծառայությունների գնման գործընթաց։
 
ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված «TU-134-65072» տեսակի օդանավը ներառված է չօգտագործվող օդանավերի ցանկում և գտնվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում:
 
Հաշվի առնելով, որ վերոնշյալ տեսակի օդանավի տեղափոխումը կատարվելու է օդանավի որոշ մասերի մասնատման եղանակով՝ օդանավի տարածքից դուրս հանելու հնարավորությունն ապահովելու նպատակով, որից հետո հնարավոր չի լինի այն շահագործել որպես օդանավ՝ ներկայացված նախագծով առաջարկվում է այն նվիրաբերել  «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերությանը՝մասնագիտական պարապմունքներ կազմակերպելու նպատակով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play