ԱՄՆ-ը կամենում է Երևանի և Բաքվի հետ քննարկումներ ունենալ օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ. պետքարտուղարություն


ԱՄՆ-ը կամենում է Երևանի և Բաքվի հետ քննարկումներ ունենալ օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ. պետքարտուղարություն

  • 12-01-2024 12:25:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. «Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև ու արժանապատիվ խաղաղությանը, չնայած այդ ուղղությամբ դեռ անելիք կա»,- հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։
 
«Երկու երկրի հետ էլ լիարժեք հարաբերություններ ունենք՝ տնտեսական, անվտանգային և քաղաքական կապեր, և ցանկալի է, որ երկուսն էլ օգուտներ քաղեն խաղաղության համաձայնությունից»,- ասել է ամերիկացի դիվանագետը։
 
Նա նշել է, որ ԱՄՆ-ը կամենում է Երևանի և Բաքվի հետ քննարկումներ ունենալ օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ՝ Ադրբեջանում ձերբակալված անձանց հետ կապված մտահոգություններից մինչև երկկողմ հարցեր։
 
Օ՛Բրայենը, ի դեպ, տպավորիչ է համարել Հայաստանի բարեփոխումների օրակարգը։
 
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
 
«Մենք շարունակում ենք հավատալ, որ կայուն խաղաղություն հնարավոր է»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նա:
 
«Ակնհայտ է, որ համակարգող Լուիս Բոնոն, պետքարտուղարը և մյուսները շարունակում են խորապես ներգրավված լինել այս հարցում»,- ասել է Պատելը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը