Եվրախորհրդարանը Ադրբեջանի նախագահի ընտրությանը դիտորդներ չի ուղարկի


Եվրախորհրդարանը Ադրբեջանի նախագահի ընտրությանը դիտորդներ չի ուղարկի

  • 16-01-2024 15:38:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Եվրախորհրդարանը որոշել է դիտորդներ չուղարկել Ադրբեջան՝ դիտարկելու փետրվարին նախատեսված նախագահի ընտրությունը: Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարության մեջ։
 
«Եվրոպական խորհրդարանը չի դիտարկելու ընտրությունների գործընթացը և, հետևաբար, չի մեկնաբանի ո՛չ բուն գործընթացը, ոչ էլ դրա արդյունքները»,- նշել են եվրապատգամավորները:
 
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը, նշում են, որ Բաքուն ինքը հրավեր չի ուղարկել Եվրախորհրդարան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը