Պակիստանը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին


Պակիստանը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին

  • 18-01-2024 11:22:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Պակիստանը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանում տեղակայված «հակապակիստանյան» ահաբեկչական խմբավորումների զինյալների ճամբարներին։
 
Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Պակիստանի հետախուզական ծառայության անանուն ներկայացուցչին։
 
«Ես կարող եմ միայն հաստատել, որ մենք հարվածներ ենք հասցրել Իրանում տեղակայված հակապակիստանյան զինված խմբավորումներին», - ասել է նա՝ հավելելով, որ Պակիստանի իշխանությունները շուտով հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը