Լևոն Քոչարյանը կընդգրկվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում


Լևոն Քոչարյանը կընդգրկվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

  • 18-01-2024 11:31:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Պատգամավոր Ասպրամ Կրպեյանն իր տեղը զիջել է Լևոն Քոչարյանին` տեղափոխվելով ԱԺ առողջապահության հանձնաժողով։
 
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը կընդգրկվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, փոխարինելով պատգամավոր Ասպրամ Կրպեյանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
 
«Նորընտիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, ինչպես և յուրաքանչյուր պատգամավոր, պետք է պարտադիր ընդգրկված լինի որևէ հանձնաժողովում։ Այո, Լևոն Քոչարյանն ընդգրկվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում»,–ասաց Խամոյանը։
 
Նշենք, որ Լևոն Քոչարյանը վերցրել է Արմեն Չարչյանի վայր դրած մանդատը, որը առողջապահության հանձնաժողովի անդամ էր:
Հիշեցնենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ընդգրկված են նաև «Հայաստան» խմբակցությունից պատգամավորներ Արմեն Ռուստամյանը և Քրիստինե Վարդանյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը