Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը կնշանակվի այլ պաշտոնի. Ավանեսյան


Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը կնշանակվի այլ պաշտոնի. Ավանեսյան

  • 18-01-2024 14:21:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը կնշանակվի այլ պաշտոնի: Այդ մասին կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
 
«Պարոն Նազարյանը հիմա արձակուրդում է, այո, իմ կողմից նրան առաջարկվել է տեղափոխվել այլ պաշտոնի:
 
Հաշվի առնելով մեր կապիտալ շինարարությունների մեծ ծավալը և պատասխանատվությունը, շրջանակը, որն անհրաժեշտ է՝ իր վրա կրի այդ գծով համակարգող փոխնախարարը, հարմար եմ գտել այլ անձի դիտարկել պաշտոնին նշանակելու համար»,- ասաց Ավանեսյանը:
 
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը