ՆԱՏՕ-ն կանցկացնի Եվրոպայում ամենամեծ զորավարժությունները՝ Steadfast Defender 2024-ը


ՆԱՏՕ-ն կանցկացնի Եվրոպայում ամենամեծ զորավարժությունները՝ Steadfast Defender 2024-ը

  • 19-01-2024 14:26:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հյուսիսատլանտյան դաշինքը հաջորդ շաբաթ կսկսի Եվրոպայում տասնամյակների ընթացքում իր ամենամեծ զորավարժությունները՝ Steadfast Defender 2024-ը, որոնց կմասնակցի 90000 զինվոր ամբողջ դաշինքից, ինչպես նաև՝ Շվեդիայից, ասել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Կավոլին:
 
Նրա խոսքով ՝ դաշինքը ցույց կտա Եվրատլանտյան տարածաշրջանի պաշտպանությունն ուժեղացնելու հնարավորությունը Հյուսիսային Ամերիկայից Եվրոպա ուժերի տեղափոխման հաշվին՝ մշակելով «իր գրեթե հավասար մրցակցի» հետ դաշինքի հիպոթետիկ հակամարտության սցենարը:
 
«2024 թվականին Steadfast Defender զորավարժությունների շրջանակում նախատեսված է մշակել արևելյան թևում Ռուսաստանի հնարավոր ներխուժման պատասխանը»,-հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը:
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը