Գլխավոր դատախազությունը պահանջում է Ընկերության տնօրենից բռնագանձել 1 մլրդ 233 մլն դրամ և 5 անշարժ գույք


Գլխավոր դատախազությունը պահանջում է Ընկերության տնօրենից բռնագանձել 1 մլրդ 233 մլն դրամ և 5 անշարժ գույք

  • 20-01-2024 11:40:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 15-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 95-րդ հայցադիմումը:
 
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Բաց բաժնետիրական ընկերության սեփականատեր և գլխավոր տնօրեն Գ. Մանուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 
 
  • 5 անշարժ գույք.
  • 1 տրանսպորտային միջոց.
  • Բաց բաժնետիրական ընկերության 10 հազար 782 բաժնետոմս.

1 մլրդ 233 մլն 132 հազար դրամ (735 մլն 654 հազար դրամ՝ որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել, 491 մլն 246 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ, 6 մլն 230 հազար դրամ՝ ավանդ):

 
ՀՀ դատախազություն
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն