Հայաստանն ու Գերմանիան կարող են համագործակցել հանքարդյունաբերության ոլորտում


Հայաստանն ու Գերմանիան կարող են համագործակցել հանքարդյունաբերության ոլորտում

  • 20-01-2024 12:30:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Վահան Քերոբյանը Բեռլին կատարած այցի ժամանակ քննարկումներ է ունեցել այս հարցով։
 
Հայաստանն ու Գերմանիան կարող են համագոործակցել հանքարդյունաբերության ոլորտում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
 
Նշվում է, որ Բեռլին կատարած այցի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության և կլիմայի պաշտպանության նախարարության պետքարտուղար Ֆրանցիսկա Բրանտների հետ ու քննարկել գերմանական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները հանքարդյունաբերության ոլորտում։
 
«Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները, Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ոլորտում արձանագրվող ցուցանիշներն ու զարգացման հեռանկարները»,– ասվում է հաղորդագրությունում։
 
Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը