Հրդեհ է բռնկվել Հունաստանի վարչապետի նստավայրում


Հրդեհ է բռնկվել Հունաստանի վարչապետի նստավայրում

  • 20-01-2024 13:10:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հրդեհ է բռնկվել Հունաստանի վարչապետի նստավայրում։ Այն արագ մարվել է, վնասը չնչին է:
 
Այս մասին հայտնել է Հունաստանի կլիմայական ճգնաժամի և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը։
 
«Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել նստավայրի առաջին հարկում գտնվող հարակից պահեստում, մարմանը մասնակցել է 24 հրշեջ։ Հրդեհն արագ տեղայնացվել է՝ պատճառելով միայն թեթև նյութական վնաս»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
 
Հստակեցվում է, որ դեպքը հետաքննվում է իրավասու քննչական բաժնում։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը