ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն կարգավորումը Հայաստանի և Ադրբեջանի միջև


ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն կարգավորումը Հայաստանի և Ադրբեջանի միջև

  • 22-01-2024 12:15:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ելույթ կունենա հայ-ադրբեջանական կարգավորման թեմայով։
 
ԵՄ երկրների ԱԳ նախարարներն այսօր Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով եվրոպական բարձրաստիճան աղբյուրին։
 
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը ելույթ կունենա հայ-ադրբեջանական կարգավորման թեմայով։
«Ինտերֆաքսն» իր հերթին, հղում անելով նիստի նախապատրաստական նյութերին, նշում է, որ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ելույթ կունենա հայ-ադրբեջանական կարգավորման թեմայով։
 
Դրանից բացի, ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները կքննարկեն Ուկրաինային տրամադրվելիք ռազմական և տնտեսական երկարաժամկետ օգնությանը, պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը և հակառուսական պատժամիջոցների 13-րդ փաթեթին առնչվող հարցեր։
 
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը օրերս Երևանում էր: Նա բանակցություններ է վարել Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, քննարկել են տարածաշրջանային գործընթացները, ինչպես նաև կարգավորման գործընթացը Երևանի և Բաքվի միջև:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը