Առաջիկայում Երևանի շտապ օգնությունը ծառայություն կմատուցի նաև մոպեդներով․ որ կանչերին նրանք կգնան


Առաջիկայում Երևանի շտապ օգնությունը ծառայություն կմատուցի նաև մոպեդներով․ որ կանչերին նրանք կգնան

  • 22-01-2024 12:27:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանն այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ներկայացրեց։
 
«Առողջապահության նախարարի հրամանով՝ շտապ օգնության ծառայության չափորոշինչները հաստատելու մասին յուրաքնչյուր 20 հազար բնակչին նախատեսված է մեկ շարժակազմ, պաշտոնական տվյալներով Երևան քաղաքի մեկ միլիոն 75 հազար բնակչության պարագայում արդեն իսկ 53-55 շարժակազմ է պետք, այս պահին աշխատում ենք 43 աշխատակազմով, դիմել ենք առողջապահության նախարարին՝ավելացնել մեր շարժակազմերը»,- ասաց նա։
 
Նրա խոսքով՝ առաջիկայում նախատեսում են ծառայություն մատուցել նաև մոպեդներով․ «Այստեղ աշխատանք ունենք անելու՝ համապատասխան մասնագետներ գտնելու։ Նրանք ծառայություն կմատուցեն ոչ հիվանդանոցային պայմաններում բուժում իրականցվող, պահանջվող դեպքերի, այլ միայն առաջին բուժօգնության պարագայում»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը