Մարտին Ժնևում կարող է Երևան-Բաքու միջխորհրդարանական երկխոսության հարթակի քննարկում լինել


Մարտին Ժնևում կարող է Երևան-Բաքու միջխորհրդարանական երկխոսության հարթակի քննարկում լինել

  • 02-02-2024 11:35:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Չունգոնգը հստակեցրել է, որ IPU նախաձեռնության նպատակը չէ կրկնօրինակել այն, ինչ անում են իշխանությունները երկու պետությունների միջև բանակցությունների միջոցով:
 
Ժնևում մարտի վերջին կարող են քննարկումներ կայանալ Ադրբեջան-Հայաստան միջխորհրդարանական երկխոսության հարթակի ստեղծման շուրջ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
 
Միջխորհրդարանական միության (IPU) գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը այդ հարցն արդեն քննարկել է Ադրբեջանի իշխանությունների հետ և «գոհ է մնացել արձագանքից»:
 
Նա նշել է, որ IPU-ն տեղյակ է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին, և որպես ամբողջ աշխարհում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար ստեղծված կազմակերպություն, անհրաժեշտ է համարում կողմերի հետ քննարկումներ անցկացնել այն մասին, թե ինչպես երկխոսությունը կարող է օգնել լուծել այն խնդիրները, որոնք կարող են հանգեցնել անկայունության:
 
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը նախատեսվում է անցկացնել Միջխորհրդարանական միության հաջորդ վեհաժողովի շրջանակում (մարտի 23-27-ը): Սպասվում է, որ այն կլինի ոչ պաշտոնական։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play