Ազգային ուտեստների պահպանության նպատակով ստեղծվել է «Ուտեստների շտեմարան»


Ազգային ուտեստների պահպանության նպատակով ստեղծվել է «Ուտեստների շտեմարան»

  • 06-02-2024 12:37:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» շտեմարանում նոր ենթաբաժին է ավելացել «Ուտեստների շտեմարան» վերնագրով, որը կազմվել է ՀՀ համայնքներում ուտեստների նախնական գույքագրման արդյունքում։ 
 
Գործընթացին մասնակցել են ՀՀ 10 մարզերի 50 համայնքների 40 բնակավայրերի, 20 գյուղերի և 7 քաղաքների 160 շահառուներ:
 
Գույքագրվել են հայկական և եզդիական ազգային ուտեստների շուրջ 250 տարրեր։ Գույքագրմանը մասնակցել են պետական և հասարակական կազմակերպություններ, ուտեստի ոլորտի մասնավոր ձեռնարկություններ և անհատներ։ 
 
Գույքագրման նպատակն էր հավաքագրել ներկայում ՀՀ համայնքներում կենսունակ ազգային ուտեստները՝ ոչ միայն ապահովվելու ժառանգության այդ ձևի  պահպանությունն ու փոխանցումը, այլև կենսունակությունը, տարածումը և հանրահռչակումը: Այն կնպաստի նաև գաստրո զբոսաշրջության և համայնքների տնտեսական առաջընթացին ու կայունությանը:
 
Գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով «Ուտեստների շտեմարանը» շարունակաբար կհամալրվի նոր տարրերով  և ուտեստների մասին տեսանկարահանումներով՝ նպաստելով ազգային կերակրատեսակների մասին հասարակության իրազեկմանը, պահպանությանն ու կիրառմանը։ 
 
«Ուտեստների շտեմարանին» կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://int-heritage.am/utestneri-shtemaran/:
 
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play