Որքան կմնան խաղաղապահները ԼՂ-ում. Գալուզինը խոսել է նրանց և վերադառնալու ցանկություն ունեցող բռնի տեղահանվածների մասին


Որքան կմնան խաղաղապահները ԼՂ-ում. Գալուզինը խոսել է նրանց և վերադառնալու ցանկություն ունեցող բռնի տեղահանվածների մասին

  • 10-02-2024 11:57:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում անդրադարձել է ռուսական խաաղղապահ առաքելության գործունեությանը:
 
Ըստ նրա, հաշվի առնելով Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությունը՝ խաղաղապահների մնալու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ։
 
«Հարկ է նշել, որ մեր երկխոսությունը գործընկերների հետ կառուցողական է։ Մենք լուծում ենք բոլոր հարցերը, որոնք ծագում են փոխադարձ ընդունելի կերպով։ 2025 թվականի նոյեմբերից հետո ռուսական խաղաղապահ կոնտինգենտի լիազորությունների ընդլայնումը կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց շարունակական ներկայության պահանջից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից»,- ասել է Գալուզինը։
 
Գալուզինը խոսել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի մասին, տեղի ունեցածը անվանելով «նրանց դժվար, բայց կամավոր ընտրություն»։
 
Անդրադառնալով վերադառանալու ցանկություն ունեցողներին, Գալուզինը կարևոր է համարել նրանց համար պայմանների ստեղծումը:
 
«Պատշաճ կերպով ապահովելով նրանց իրավունքները և անվտանգությունը։ Մենք պատրաստ ենք ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play