Բոլորի վրա դիպուկահար է աշխատել. Սասուն Միքայելյանը՝ Ներքին Հանդում 4 զոհի և վիրավորի մասին


Բոլորի վրա դիպուկահար է աշխատել. Սասուն Միքայելյանը՝ Ներքին Հանդում 4 զոհի և վիրավորի մասին

  • 15-02-2024 13:58:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ներքին Հանդում բոլորի վրա դիպուկահար է աշխատել, այսօր «Ազատության»-ը փոխանցեց Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախագահ Սասուն Միքայելյանը։
 
«Պատերազմի դաշտում ինչ է տեղի ունենում ... քննություն է գնում, հետագայում պարզ կլինի, տեղյակ կպահվի, միայն կասեմ, որ դիպուկահար է աշխատել բոլորի վրա», - ասաց Միքայելյանը՝ այլ մանրամասներ չփոխանցելով։
 
Փետրվարի 13-ի առավոտյան Սյունիքի մարզի Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմը 4 զոհ, 1 վիրավոր ունի։ Զոհված 4 անձինք և մեկ վիրավորը ԵԿՄ անդամներ են։
 
Բաքուն հայտարարեց, թե «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ մեղադրելով հայկական կողմին Ներքին Հանդի ուղղությամբ հրադադարը խախտելու և իրենց սահմանապահին վիրավորելու համար։
 
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսօր կառավարության նիստի ժամանակ, Ներքին Հանդում տեղի ունեցածն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորում որակեց։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play