Օբյեկտիվորեն, Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա. ՌԴ ԱԳՆ


Օբյեկտիվորեն, Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա. ՌԴ ԱԳՆ

  • 15-02-2024 14:19:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀԱՊԿ-ում մնալը և կազմակերպության շրջանակում լիարժեք խորհրդակցություններին, քննարկումներին վերադառնալը համապատասխանում է առաջին հերթին Հայաստանի  շահերին։ 
 
Այս մասին Известия-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:
 
«Օբյեկտիվորեն, մեր կարծիքով, Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմին տեսանելի այլընտրանք չկա։ Ավելին՝ ՀԱՊԿ անդամ երկրները միշտ բաց են եղել և բաց են մնում Երևանին օգնություն ցուցաբերելու համար։
 
Ժամանակին Հայաստանին առաջարկվել են ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ, մասնագիտացված կադրերի պատրաստման, ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջաններ ուղարկելու հետ կապված միջոցառումներ։ Ցավոք, այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չարժանացան, կյանքի չկոչվեցին»,- ասել է Գալուզինը՝ նշելով, որ որքան շուտ Երևանը հաղթահարի ՀԱՊԿ-ի հետ կապված իր մտավախությունները և վերադառնա կառուցողական, արդյունավետ և բովանդակալից քննարկումների քաղաքական և փորձագիտական մակարդակներում, այնքան՝ լավ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play