Սամվել Շահրամանյանը հրավիրվել է հարցաքննության. փաստաբան


Սամվել Շահրամանյանը հրավիրվել է հարցաքննության. փաստաբան

  • 21-02-2024 15:44:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Սամվել Շահրամանյանը հրավիրվել է հարցաքննության։
 
Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
 
«Հարցաքննության ծանուցագիր է ներկայացվել, բայց ոչ իր կողմից կատարված արարքի կասկածի հիման վրա, այլ Արցախում որոշակի գումարներ անհետանալու, մեքենաներ յուրացնելու վերաբերյալ։ Շահրամանյանն այդ ամենի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։ Իր կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նրան հրավիրել են համապատասխան պարզաբանումներ տալու համար։ Առաջին անգամը չէ, որ Շահրամանյանին հրավիրել են հարցաքննության, մոտ մեկուկես ամիս առաջ էլ է նա հրավիրվել Քննչական կոմիտե, մասնակցել՝ հարցաքննության»,- նշել է նա։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play