Բլինքենն ու Ֆիդանը Բրազիլիայում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները


Բլինքենն ու Ֆիդանը Բրազիլիայում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները

  • 22-02-2024 12:58:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Բրազիլիայում, G20-ի շրջանակներում, երեկ հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ու ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը։
 
Anadolu գործակալության փոխանցմամբ, Ֆիդանը և Բլինքենը քննարկել են երկկողմ կապերը, ինչպես նաև հնարավոր քայլերը` Գազայի հատվածում «հնարավորինս շուտ» հրադադար ապահովելու համար։
 
NTV-ն նշում է, որ Ռիո դե Ժանեյրոյում, G-20 արտգործնախարարների հանդիպման շրջանակում, քննարկվել են նաև Ուկրաինայի պատերազմը, ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները, տարածաշրջանային այլ հարցեր:
 
Ըստ աղբյուրների՝ Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը խոսել են նաև առաջիկայում կայանալիք բարձր մակարդակի այցերի ժամանակացույցի մասին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play