ՌԴ-ին չեն մտահոգում ՀՀ շահերը. ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը


ՌԴ-ին չեն մտահոգում ՀՀ շահերը. ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը

  • 24-02-2024 12:44:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության շուրջ վարչապետ Փաշինյանի օրերս արված հայտարարությունների ու պաշտպանության ոլորտում Երևանի ձեռնարկած քայլերի մասին:
 
Պետքարտուղարությունը հայտնել է.
 
«Մենք հարգում ենք Հայաստանի՝ որպես անկախ երկրի ցանկությունը՝ շարունակելու իր ընտրած անվտանգային հարաբերությունները, և մենք աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։
 
Անդրադառնալով Մոսկվայի հետ Երևանի հարաբերություններում առկա խնդիրներին՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է. «Ռուսաստանը վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ Հարավային Կովկասում կամ այլուր: Մենք բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը»:
 
Հիշեցնենք, որ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում  նշել էր, որ «Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ըստ էության, գործնականում սառեցված է, իսկ ինչ կլինի վաղը՝ վաղը կերևա»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play