Բայրամովը կարծում է, թե որոշ շրջանակներ լարում են հայ-ադրբեջանական հարաբերությունները


Բայրամովը կարծում է, թե որոշ շրջանակներ լարում են հայ-ադրբեջանական հարաբերությունները

  • 26-02-2024 12:55:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ վերջին 5 ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին իբր տիրել է խաղաղություն ու անդորր, չնայած նրան, որ այդ ընթացքում պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։
 
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։
 
Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ որոշ շրջանակներ մտահոգված են եղել այս հարցով և արել են ամեն ինչ իրավիճակը փոխելու և լարվածություն ստեղծելու համար՝ հավանաբար նկատի ունենալով Ֆրանսիային կամ ԵՄ դիտորդներին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play