Բարեգործությունն ընդդեմ շահամոլության


Բարեգործությունն ընդդեմ շահամոլության

  • 27-02-2024 16:03:44   | Հայաստան  |  Հայտարարություններ

 
Օրրանի հարևանությամբ ընթացող ապօրինի շինարարության աշխատանքների կասեցման Վարչական և Երևանի քաղաքացիական դատարանների որոշումը բողոքարկվել էր կառուցապատողի կողմից։ Փետրվարի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց միջնորդության վերացման հայցը և շինարարական աշխատանքների կասեցման որոշումը ուժի մեջ թողեց մինչև վերջնական վճռի կայացումը, որը տեղի կունենա 2024թ․-ի հունիսին։ 
 
Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, դատարանի վճռի մասին խոսելիս նշեց․ «Ողջունելի է, որ մինչ այժմ դատարանը պահպանել է անաչառությունը՝ մեկ անգամ ևս հաստատելով, որ Ֆեմիդան կույր է և օրենքի առաջ հավասար են բոլորը: Ես ուրախ եմ ոչ միայն Օրրանի հազարավոր շահառուների, այլ նաև մեր հանրապետության համար։ Ուզում եմ հուսալ, որ մենք վերջապես գիտակցում ենք, որ եթե աշխարհից արդարություն ենք ուզում, ապա պետք է սկսենք մեր տանից։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է հավակնի հայրենիքի իր անկյունը դարձնելու գեղեցիկ, հոգատար, ապահով և պայծառ՝ մեր երեխաների համար:
 
Ակնկալում ենք, որ հենց այս արդար հիմքի վրա էլ դատարանը հունիսին վերջնական վճիռ կկայացնի։»
 
Հիշեցնում ենք, որ դեկտեմբերի 11-ին Օրրան բարեգործական կազմակերպությունը ահազանգել էր իր հարևանությամբ կառուցվող ապօրինի շինարարության մասին, որը խախտելով օրենքով սահմանված թույլատրելի 6 մետր հեռավորությունը, կառուցվում է Օրրանից 1,6 մետր հեռավորության վրա՝ վտանգի տակ դնելով ամեն օր Օրրան հաճախող հարյուրավոր երեխաների, աշխատակիցների և հյուրերի կյանքը։
 
Օրրանը բարեգործական կազմակերպություն է, որն արդեն 23 տարի է ամենօրյա օգնություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին, միայնակ տարեցներին և երեխաներին։ 
 
 
Օրրանը բարեգործական կազմակերպություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play