ԱԺ-ն ընդունեց պատվավոր կոչումները հանելու, կուտակային կենսաթոշակից վաղաժամ օգտվելու, երթևեկության մասով տուգանքը 20%-ով քիչ վճարելու նախագծերը


ԱԺ-ն ընդունեց պատվավոր կոչումները հանելու, կուտակային կենսաթոշակից վաղաժամ օգտվելու, երթևեկության մասով տուգանքը 20%-ով քիչ վճարելու նախագծերը

  • 28-02-2024 11:24:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ազգային ժողովի՝ փետրվարի 28-ի նիստին քվեարկության դրվեցին առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկված մի շարք նախագծեր:
 
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերի թվում էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող փաթեթը, համաձայն որի՝ հարկային վարչարարության ընթացքն ու արդյունքների արձանագրումը տեսաձայնագրելու հնարավորություն է ստեղծվելու:
 
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին նաև «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ու կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները, համաձայն որոնց՝ կհանվեն սահմանված մի շարք պատվավոր կոչումներ, և 17 պատվավոր կոչումներից կմնա միայն «Վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչումը:
 
Երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները: Ըստ այդմ՝ կուտակային կենսաթոշակի մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ՝ ներառյալ նախքան կենսաթոշակի տարիքը լրանալը, ներկայացնել իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջը: 
 
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև տեսալուսանկարահանման սարքերի միջոցով իրականացվող խախտումների դեպքում որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքը 20 տոկոսով քիչ վճարելու արտոնությունը: Կանոնն ուժի մեջ կմտնի այս տարվա մայիսի 1-ից, մինչդեռ առաջին ընթերցման ժամանակ նախատեսված էր գործարկել հուլիսի 1-ից:
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play