Վրաստանը, Ադրբեջանը, Հունգարիան և Ռումինիան քննարկել են ստորջրյա մալուխ անցկացնելու հարցը


Վրաստանը, Ադրբեջանը, Հունգարիան և Ռումինիան քննարկել են ստորջրյա մալուխ անցկացնելու հարցը

  • 02-03-2024 13:31:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Գծի երկարությունը կկազմի 1 195 կմ, այն նախատեսված է Ադրբեջանում արտադրվող էլեկտրաէներգիան Վրաստանի և Սև ծովի տարածքով Ռումինիա մատակարարելու համար՝ հետագայում Հունգարիա և Եվրոպայի մնացած մաս տեղափոխելու նպատակով։
 
Վրաստանի, Ադրբեջանի, Հունգարիայի և Ռումինիայի իշխանությունները քննարկում են Սև ծովի հատակով էլեկտրական մալուխ անցկացնելու հարցով համատեղ ընկերություն ստեղծելու հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը՝ ամփոփելով նախարարների` Բաքվում կայացած հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը։
 
Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին, որը գլխավորում էր վրացական պատվիրակությունը Բաքվում, ստորջրյա էլեկտրական մալուխի անցկացումը հավակնոտ նախաձեռնություն է անվանել, որը վճռորոշ դեր կխաղա էներգիայի փոխանցման կայուն շղթայի ապահովման գործում և կնպաստի նախագծի մասնակից երկրների միջև համագործակցությանը: Մամուլի ծառայությունից նշել են, որ Սևծովյան մալուխի նախագիծը կարևոր քայլ է էներգետիկ անվտանգության ձևավորման ճանապարհին:
 
Հանդիպմանը մասնակցել են նաև էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը և Բուլղարիայի կառավարության ներկայացուցիչը:
 
Ադրբեջանի, Հունգարիայի, Վրաստանի և Ռումինիայի կառավարությունները 2022 թվականի դեկտեմբերի 17-ին Բուխարեստում ստորագրել են կանաչ էներգիայի զարգացման և մատակարարման ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, որով նախատեսվում է Սև ծովի հատակով 1 ԳՎտ հզորությամբ էլեկտրաէներգիայի փոխանցման մալուխ անցկացնել։ Անցյալ տարվա հունիսին նախագծին միանալու մտադրության մասին հայտարարել էր Բուլղարիան։ Ենթադրվում է, որ մալուխի անցկացումը կտևի 3-4 տարի։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play