Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան


Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

  • 05-03-2024 13:00:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։
 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանը Սյունիքի մարզի ուղղությամբ զորքեր է կուտակել։  
 
«Այս պահին կուտակումներ չկան, Հայաստանի զինված ուժերը բոլոր միջոցներով հետևում են Ադրբեջանի զինված ուժերի շարժերին, այդպիսի կուտակումներ չկան։ Օպերատիվ իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն»,- ասաց Ասրյանը։
 
Նա վստահեցրեց, որ ՀՀ ԶՈՒ-ն իր զբաղեցրած բնագծերում կատարում է իր առջև դրված խնդիրները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play