Սոչին և Կապանը կարող են քույր քաղաքներ դառնալ. Զախարովա


Սոչին և Կապանը կարող են քույր քաղաքներ դառնալ. Զախարովա

  • 06-03-2024 15:01:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Սոչիի քաղաքային վարչակազմը կառուցողական փոխգործակցություն է հաստատում Մաքսային միության երկրների քաղաքապետարանների հետ։
 
Աշխատանքներ են տարվում Սոչիի և հայկական Կապանի միջև «քույր»-հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
Նրա խոսքով ՝ Սոչիի քաղաքային վարչակազմը կառուցողական փոխգործակցություն է հաստատում Մաքսային միության երկրների մունիցիպալիտետների հետ, պահպանում է շփումների բարձր դինամիկան Աբխազիայի, Չինաստանի գործընկերների հետ:
«2023 թվականի սեպտեմբերին Մինսկում ստորագրվել է համաձայնագիր Սոչիի և Մինսկի միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին։ Մշակվում է Վարադերո (Կուբա), Կապան (Հայաստան) և Ակապուլկո (Մեքսիկա) քաղաքների հետ «քույր»-հարաբերությունների հաստատման հարցը», - ասել Է Զախարովան։
 
Նշենք, որ Կապանի քույր-քաղաքներից են Բորիսովը (Բելառուս), Գլենդելը (ԱՄՆ) և Նինբոյը(Չինաստան)։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play