Ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա


Ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա

  • 11-03-2024 13:47:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 11-ին, ժամը 10։34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 2003 թ.) սրահում։
 
Վարորդը և ուղևոր Գ․ Կ․-ն (ծնված 2001 թ․) տեղում ստացել են առաջին բուժօգնություն։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։44-ին, մարվել՝ 10:48-ին։ Այրվել են ավտոմեքենայի սրահը և դիմային հատվածը։
 
Փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։
 
 
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play