Եվրահանձնաժողովը ողջունել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումը


Եվրահանձնաժողովը ողջունել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումը

  • 15-03-2024 13:27:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հայաստանն իրավունք ունի Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել, «Իզվեստիային» ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
 
«Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի համար ավելի լավ ապագայի: Նրանք ազատ են որոշելու, թե ինչպես ապահովել նման ապագա։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցությանը, ապա յուրաքանչյուր եվրոպական երկիր՝ նրա ժողովուրդն ու կառավարությունը, պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են դիմել ԵՄ-ին անդամակցելու համար»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի առաջ։
 
Նա հիշեցրել է, որ երբ որևէ երկիր Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում, այն քննարկում են անդամ երկրները, այնուհետև նրանք համապատասխան որոշում են կայացնում «ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների հիման վրա»։
 
Մարտի 13-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում դիտարկել Հայաստանին միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը։
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play