Հնդկաստանից ներկրվող զենքերն արդեն մեկ տարի է՝ ՀՀ-ում անսարք վիճակում են. նախկին նախարար


Հնդկաստանից ներկրվող զենքերն արդեն մեկ տարի է՝ ՀՀ-ում անսարք վիճակում են. նախկին նախարար

  • 18-03-2024 13:05:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ իր տրամադրության տակ ունի սպառազինության անսարքության մասին գրավոր տեղեկատվություն Հնդկաստանից:
 
Հնդկաստանից բերված զենքը Հայաստանում է արդեն մեկ տարի, սակայն անսարք վիճակում է: Այս մասին «168 ժամ»-ին տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։
 
«Իմ ձեռքի տակ կա գրավոր տեղեկություն, որ հնդկական զենքերն արդեն մեկ տարի է չեն կարողանում վերանորոգել և սպասարկել Հայաստանում»,-հավելել է նա ՝ քննադատելով իշխանությունների քաղաքականությունը ռազմատեխնիկական ոլորտում:
 
Նախկին նախարարը նշել է, որ սպասարկման դժվարություններ եղել են նաև նույն ռուսական արտադրության մի շարք սպառազինությունների, օրինակ ՝ «Իսկանդերների» կամ Սու-30ՍՄ կործանիչների դեպքում: Բայց նախ՝ Հայաստանը միշտ չէ, որ իր բյուջեից վճարել է դրանց սպասարկման համար. շատ հաճախ ռուս մասնագետներն իրենց վրա են վերցրել այդ խնդրի լուծումը: Բացի այդ, Ռուսաստանի հետ հարաբերություններն այս ոլորտում բոլորովին այլ որակի և մակարդակի էին։
 
Կարապետյանը կոչ արեց չմոռանալ, թե Ռուսաստանն անհատույց որքան սպառազինություն և տեխնիկա է փոխանցել:
 
Հայաստանը գնում էր միայն այն միջոցները, որոնք մատակարարվում էին անմիջապես գործարանից։ Մնացած դեպքերում ՌԴ-ն փոխանցել է իր արդեն եղած զինանոցներից։ Բայց ներկայիս իշխանությունը հրաժարվում է այս ամենից ՝ նախընտրելով այլ աղբյուրներ և այլ մատակարարումներ, որոնք հաճախ ավելի ծախսատար են և անարդյունավետ։
 
Հիշեցնենք, որ Հայաստանը վերջին 2 տարում հարյուր միլիոնավոր դոլարների պաշտպանական պայմանագրեր է կնքել Հնդկաստանի հետ։ Համաձայնագրերի շրջանակներում մատակարարվել են կամ նախատեսվում են մատակարարվել հաուբիցներ, ՀԿՌՀ համակարգեր, զինամթերք և այլն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play