Ավելացել են ինչպես անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով նախաձեռնված, այնպես էլ դատարան ուղարկված վարույթները․ ամփոփում


Ավելացել են ինչպես անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով նախաձեռնված, այնպես էլ դատարան ուղարկված վարույթները․ ամփոփում

  • 20-03-2024 11:08:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ քննչական կոմիտեն ամոփոփել է նախորդ տարի անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական շարժընթացը։
 
Ըստ այդմ, 2023թ․-ին  Կոմիտեի վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1159 քրեական վարույթ՝ նախորդող տարվա 545 վարույթի դիմաց։ 
 
Այսպիսով մեկ տարվա ընթացքում արձանագրվել է վերոնշյալ հանցագործությունների կամ նման առերևութ հանցածին տարրեր պարունակող դեպքերի շուրջ 112 տոկոս աճ։ 
 
Դրան զուգահեռ ավելացել է նաև դատարան ուղարկված վարույթների քանակը։ Այսպես․ 2023թ․-ին նախաձեռնված 1159 քրեական վարույթից 78-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 82 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան (2022-ին դատարան ուղարկված վարույթները եղել են 66-ը՝  73 անձի վերաբերյալ)։
 
Դատարան ուղարկված վարույթներով հիշյալ 82 մեղադրյալներից 29-ը կամ 35%-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, 2-ը՝ խնամակալ, հոգաբարձու, 1-ը՝ բժշկական հաստատության աշխատակից։ Մնացած հանցագործությունները կատարվել են այլ անձանց կողմից: 
 
Դատարան ուղարկված վարույթներից՝ 
1-ը քննվել է սպանության, 
7-ը՝ առողջությանը տարբեր աստիճանի վնասներ պատճառելու, 
4-ը՝ մարդուն առևանգելու, 
1-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 
10-ը՝ ֆիզիկական ներգործության, 
14-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 
1-ը՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի,
40-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
 
Դատարան ուղարկված վարույթներով տուժող է ճանաչվել 91 անչափահաս։ Նրանցից՝
35-ը եղել են մինչև 12 տարեկան,
17-ը՝ 12-ից 14 տարեկան, 
 
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play