Այսուհետ ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս անձինք պարտավոր են էլեկտրոնային համակարգով հաշվառում վարել. Բադասյան


Այսուհետ ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս անձինք պարտավոր են էլեկտրոնային համակարգով հաշվառում վարել. Բադասյան

  • 21-03-2024 11:46:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ կառավարության որոշմամբ ներդրվում է փաստաթղթավորման նոր կարգ, ըստ որի՝ ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս անձինք պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել՝ նշելով մի շարք տեղեկություններ։
 
«Նախագծով առաջարկվում է կարգավորել փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները։ Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը դուրս են գրվում ձեռքբերող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի (e-invoicing) միջոցով` էլեկտրոնային եղանակով:
 
Փաստաթղթում պարտադիր ներառվում են դրա վավերապայմանները, ապրանքի անվանացանկն ու քանակը, միավորի գինը, ընդհանուր արժեքը, ապրանք մատակարարող ֆիզիկական անձի, ինչպես նաև ձեռք բերող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ տվյալները»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը
 
ՊԵԿ ղեկավարը մանրամասնել է, որ այս կարգավորումը վերաբերում է և՛ ռեզիդենտ, և՛ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ձեռքբերումներին, և շրջանառության հարկով աշխատող տնտեսվարողներին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play